Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Հայաստանում օգտատերերի համակարգիչների գրեթե կեսը ենթարկվել է տեղային սպառնալիքների

Հայաստանում օգտատերերի համակարգիչների գրեթե կեսը ենթարկվել է տեղային սպառնալիքների
21.02.2019 | 14:39

Հայաստանում օգտատերերի համակարգիչների գրեթե կեսը կամ 47,78 տոկոսը 2018 թվականին ենթարկվել է տեղային սպառնալիքների, իսկ 2017 թվականին այդ ցուցանիշը կազմել է 43,92 տոկոսը: Ադրբեջանում նման տեղային գրոհների 2018 թվականին ենթարկվել է օգտատերերի համակարգիչների կեսից ավելին կամ 50,08 տոկոսն այն դեպքում, երբ մեկ տարի առաջ դրանց բաժինը կազմել է 46,97տոկոսը, իսկ Վրաստանում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 34,01տոկոս և 31,77 տոկոս: Այդ մասին վկայում են «Կասպերսկի Լաբորատորիայի» տվյալները։

2018-ին գոնե մեկ վնասաբեր ծրագիր հայտնաբերվել է միջին հաշվով 35,06 տոկոս համակարգիչներում, կոշտ սկավառակներում կամ հանովի կրիչներում, իսկ 2017 թվականին՝ 36,8 տոկոսում։

Տեղային սպառնալիք են համարվում այն օբյեկտները, որոնք համակարգիչ են թափանցել ֆայլերի կամ հանովի կրիչների (ֆլեշ-կրիչներ, ֆոտոխցիկների և հեռախոսների հիշողության քարտեր, արտաքին կոշտ սկավառակներ) վարակման ճանապարհով կամ ի սկզբանե համակարգչում են հայտնվել ոչ բաց տեսքով (օրինակ՝ բարդ ինստալյատորների պարունակած ծրագրեր, ծածկագրված ֆայլեր և այլն)։ Բացի այդ, վերոնշյալ վիճակագրական տվյալները ներառում են այն օբյեկտները, որոնք օգտատերերի համակարգչում հայտնաբերվել են հակավիրուսային ծրագրով համակարգի առաջին ստուգումից հետո։ Փորձագետները նշում են, որ, չնայած ամպային ծառայությունների հասանելիությանը և դրանց միջոցով համատեղ աշխատանքի հնարավորությանը, օգտատերերը շարունակում են ակտիվորեն օգտագործել հանովի կրիչներ։ Տեղային սպառնալիքներից պաշտպանվելու համար օգտատերերը պետք է հնարավորության սահմաններում խուսափեն հանովի կրիչներով աշխատանքից, և եթե դա խիստ անհրաժեշտ է, դրանք և ներբեռնվող բարդ ինստալյատորները (և ցանկացած այլ ֆայլ կամ արխիվ) միշտ պետք է ստուգել հուսալի հակավիրուսով։ Նաև անհրաժեշտ է համակարգչում անջատել հանովի կրիչներից ֆայլերի ավտոմատ գործարկման գործառույթը։

Դիտվել է՝ 3263

Մեկնաբանություններ